Լուրեր
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը չեմպիոն է հռչակվել 60 կգ քաշայինների պայքարում: Եզրափակիչում նա մենամարտել է վրացի Գոչա Գորդուլավայի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարել՝ արժանանալով ոսկե

«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար՝ Ռուսական թատրոնի բեմում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի «Վիյ» ներկայացումը. առաջնախաղերը կկայանան նոյեմբերի 26-ին և 27-ին: Ներկայացման ռեժիսորը Նորա Գրիգորյանն է, բեմադրիչը՝ Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), ժանրը՝ սարսափ հեքիաթ մեծահասակների համար։ Ն. Վ. Գոգոլի համանուն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է Կապանը հռչակել ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով հերթական նիստին: Հիբրիդային ձևաչափով նիստին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Մոլդովայից: Արթուր Մարտիրոսյանն իր

«Անհրաժեշտ է նորարարությունը խթանելու ջանքերի մեկտեղում». Վահրամ Դումանյան

Այսօր տեղի է ունեցել «Նորարարությունը՝ գործնականում, մարդիկ՝ կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության համաժողովը, որը նվիրված է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնի հիմնադրման 5-ամյակին: Բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա առիթով հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ֆրանսերեն դասավանդողի միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցիչներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից, որոնց անձամբ ողջունել և մասնագիտական տոնի

«Իմ սիմֆոնիկը» մեծ արձագանք է ստացել ուսանողների շրջանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնում է «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև նվագախմբի այլ ներկայացուցիչներ հանդիպումներ են ունենում ուսանողների հետ,

Մանկապատանեկան մարզադպրոցներին և մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի գույք

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 24-ի նիստում հավանության է արժանացրել մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ հասարակական կազմակերպություններին անհատույց սեփականության իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը մշակել է ԿԳՄՍ նախարարությունը։ Որոշմամբ հաստատվել է 2022 թվականին ձեռք բերվող գույքի բաշխման

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության խթանման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` երիտասարդության շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգի նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջից: Փաստաթղթով հստակեցվում է վարչատնտեսական