Լուրեր
Դասագրքերի փորձաքննության նոր կարգով առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները խստացվել են

2022-2023 ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների համար դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվել է մրցութային եղանակով՝ փորձաքննության իրականացման փուլերով: Ներդրված դասագրքաստեղծման նոր մոտեցումը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում՝ ուսուցիչների համար մասնակցելու

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 11-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Գևորգ Սամվելի Ասլանյանին, Արման Յուրիկի Թադևոսյանին, Դավիթ Նորիկի Հարությունյանին, Էդգար Գուրգենի Ավետիսյանին, Աևակ Արշակի Ղուկասյանին, Մեսրոպ Վարդանի Սահակյանին, Գևորգ Գարեգնի Հարությունյանին,

Ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ Զագրեբի վարկանիշային մրցաշարի հաղթող

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը դարձել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ Զագրեբում ընթացող վարկանիշային մրցաշարի հաղթող: Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 12:1 հաշվով վստահ առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևի նկատմամբ: Քառորդ եզրափակչում

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային վարկանիշային մրցաշարում

Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամ Գլեբ Մոսեսովը համառ պայքարում ապահովել է Հայաստանի հերթական մեդալը։ Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է 2-րդ տեղով։ Ընդհանուր հաշվարկում

Խորհրդարանական լսումներ` «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 9-ին կայացած նիստում: Հանձնաժողովը որոշել

Փարաջանովի ծննդյան օրվա միջոցառումներն ամփոփվել են թանգարանում

Տարին հոբելյանական է. հունվարի 9-ին լրացել է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Օրվա շրջանակում իրականացված միջոցառումներն ամփոփվել են Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթների կատարումներով: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի

Կկարգավորվի ԵԱՏՄ անդամ պետություններում գիտական աստիճաններին վերաբերող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը. նախագիծ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 9-ի նիստում քննարկվել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է

Քննարկվել է «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 9-ին կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Թանգարանների մասին» օրենքի նախագիծն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Կյանքից հեռացել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 90 տարեկանում կյանքից հեռացել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր, մանկավարժ, Հայաստանի գրողների միության անդամ Ռուբեն Արամի Մարուխյանը: Գրական և թատերական աշխարհից պակասեց ևս մեկ