Լուրեր
Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հայտերի ընդունումը

Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Տեղեկացնում ենք՝ արդեն

Հայ դպրոցականներն առցանց հանդիպում են ունեցել չինացի տիեզերագնացների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Շենչժու - 15» տիեզերանավի անձնակազմի հետ հայ դպրոցականների առցանց հանդիպմանը, որը կազմակերպել էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը՝ ավիատիեզերական գիտության և տեխնիկայի գիտելիքների խորացման նպատակով: Միջոցառմանը

«Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս

ՀՀ ԿԳՄՍՆ Ա․ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցը 2023 թ. մայիսի 13-ին կազմակերպում է «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս, որին կարող են մասնակցել 7-12-րդ դասարաններում սովորող աշակերտները։ Կոնֆերանսն ընթանալու է երեք փուլով՝ գլխավոր զեկույցներ, զեկույցներ խմբերում,

Սամբիստ Արսեն Խանջյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 98 կգ քաշային Արսեն Խանջյանն Իսրայելում ընթացող Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Արսեն Խանջյանը նախ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ

Ժողովրդական վարպետի վկայականի շնորհում

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ժողովրդական վարպետի կարգավիճակը հաստատող վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նշյալ վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրորդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտել է Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2022 թ․ կատարողականը

Հայրենաճանաչության նպատակով դպրոցներում ներդրվել է նոր առարկա` «Ես և իմ հայրենիքը»: Հայաստանի շուրջ 25.000 մշակույթի անշարժ հուշարձաններից 7-ն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Վերջին տարիներին մեծ թափ են ստացել պետության կողմից հուշարձանների վերականգնման աշխատանքները: Շուրջ 10 հուշարձան այժմ վերականգնվում է

Ծանրորդ Ռաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով (150+187 կգ) երրորդ տեղն է զբաղեցրել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարելով միայն երկրորդ մոտեցումը՝ գլխավերևում

Սամբոյի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել

Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը. մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները երկու բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Հայաստանի