Լուրեր
Վերականգնվում է Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցին

ՀՀ Սյունիքի մարզի Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքները կավարտվեն տարեվերջին: 2020 թ. մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնքի վարչական տարածքում գտնվող 19-րդ դ. թվագրվող Սբ. Աստվածածին եկեղեցու (հանրապետական նշանակության

Tête-à-Tête (Դեմ-դիմաց) համերգաշարի չորրորդ համերգին կհնչի Շուբերտի ստեղծագործությունը

Հուլիսի 14-ի՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Tête-à-Tête (Դեմ-դիմաց) համերգաշարի չորրորդ համերգը: Համերգին կհնչի ռոմանտիզմի դարաշրջանի ականավոր կոմպոզիտոր Շուբերտի Ֆա մաժոր օկտետը: Այս կամերային համերգների յուրահատկությունն այն է, որ հանդիսատեսը նստում է բեմի վրա՝ անմիջապես

Հայտարարվում է «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Լավագույն գրադարան» անվանակարգում: «Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը,

Քաղաքը կարդում է. շուտով Գրքի երևանյան չորրորդ փառատոնն է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։

Ապրելու արվեստը․ Դիլիջանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը կայացել է կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Համերգը ՀՀ կրթության,

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի առաջիկա համերգային ծրագրերը

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը Հուլիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան): Համերգը նվիրվում է նվագախմբի համահիմնադիր Հասմիկ

Հայկական կինոարտադրանքը՝ Կաննի միջազգային փառատոնում

Հայաստանն առաջին անգամ առցանց տաղավարով մասնակցում է Կաննի կինոշուկային: Հուլիսի 6-ին մեկնարկել է Կաննի միջազգային 74-րդ կինոփառատոնի Marché du Film կինոշուկան, որի առցանց հարթակում մասնակցում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Marché du Film կինոշուկան ոլորտում աշխարհի ամենահին ու խոշոր

Դիլիջանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, կանցկացնի համերգ` նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին: Համերգը կայանալու է Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի