2023թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը Երևանը կընդունի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարին 15-16 տարեկան բռնցքամարտիկներ կմասնակցեն՝ տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ IBA օրացույցում աշխարհի պատանեկան առաջնություն է գրանցվել 8 տարվա դադարից հետո:
Սիրելի՛ ուսուցիչներ, Մենք ապրում ենք օրեր, երբ Ուսուցչի տոնը ոչ թե միմյանց ջերմորեն շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու առիթ է, այլ ձեր դերն ու առաքելությունը վերաիմաստավորելու, պատասխանատվությունը կրկնապատկելու ևս մեկ անհրաժեշտություն: Վերջին տարիներին դուք ցուցաբերել եք միահամուռ ջանքերով մարտահրավերները հաղթահարելու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Երևանում անցկացվել է սուսերամարտի պատանիների և երիտասարդների միջազգային մրցաշար, որին 6 երկրի շուրջ 100 մարզիկ է մասնակցել: Մրցումներն անցկացվել են թիմային և անհատական պայքարում՝ խոցասուսեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին։ Այս տարի ծրագրին 22-35 տարեկան սփյուռքահայ 18 երիտասարդներ են մասնակցում. նրանք Հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից,
Երևանում մեկնարկել է Երևանի շախմատի 5-րդ բաց առաջնությունը, որի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ֆեդերացիայի նախագահության անդամները: Մրցաշարի աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է.
ՀՀ Լոռու մարզի «ԼՈՖԹ-ՎԱՆԱՁՈՐ» երիտասարդական կենտրոնում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում և Սպիտակի մշակույթի տանը հոկտեմբերի 2-5-ը կանցկացվի «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումների շարքը: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Դավթյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում ՕԽ անվանական ուղեգիր է նվաճել բազմամարտի արդյունքներով: Հայաստանի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ: Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում հանդես են եկել մամուլի ասուլիսով և մանրամասներ ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս պահին