Լուրեր
Նախատեսվում է մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում. օրենքի փոփոխություն

ԱԺ լիագումար նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը զեկուցել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Համաձայն նախարարի տեղակալի զեկույցի՝ օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար կարևոր

Հասմիկ Ավագյանը հաջողություն է մաղթել բռնցքամարտիկներին

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ապրիլի 20-26-ը Բրազիլիայի Ֆոս դու Իգուասու քաղաքում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ներկա է եղել հավաքականի մարզմանը, զրուցել մարզիկների և մարզիչների հետ՝ հաջողություն մաղթելով

Հանդիպում ՀՀ բուհերի ռեկտորների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ բուհերի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել է առաջիկայում Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական ժողովին և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությանը և գործունեությանն առնչվող հարցեր։

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում»․ ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» ազդարարում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 2026 թվականի մեկնարկը։ Նախաձեռնությունը տարեցտարի ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում, քանի որ մշակութային կրթություն ստանալու ցանկություն ունեցող հատուկ կարիքով երեխաների թիվն աճել է, ինչը

Կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի 2-րդ հանրապետական օլիմպիադան

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի 2-րդ հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադային կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների 7-ամյա և 5-ամյա կրթության շրջանավարտները: Օլիմպիադայի մասնակցության հայտերն

ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբելյանն այսօր այցելել են Հրազդան մարզադաշտին հարող տարածքում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին

Ապրիլի 14-ից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Մրցումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում: Յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից եզրափակիչ փուլին կմասնակցեն յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղեր գրաված թիմերը:

1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո): Բրոնզե մեդալակիրներ