Լուրեր
Գրքի երևանյան միջազգային փառատոնն անցկացվել է Գյումրիում

Գրքի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը. այսօր այն անցկացվում է Գյումրիում: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Ողջունելով ներկաներին նախարարն ընդգծել է,որ փառատոնի մարզային այցերը մշակութային ռազմավարական նպատակներից են՝ ուղղված

Ամփոփվել է «Դիլիջանյան օրեր» խորագրով  հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» հիմնադրամի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահում կայացել է Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը՝ «Դիլիջանյան օրեր» խորագրով: Առաջին անգամ ժամանակակից երաժշտության

Ամփոփվել է «Ուսուցիչների առցանց համայնք» քառամյա ծրագիրը

Ամփոփվել է ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի համագործակցությամբ իրականացվող «Ուսուցիչների առցանց համայնք» (Online Teacher Community) քառամյա ծրագիրը, որն ուղղված էր անգլերեն դասավանդող ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը։ Ծրագրին, որն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են անգլերենի ավելի

Նշվել է Լեզուների եվրոպական օրը

Հայաստանի ազգային գրադարանի բակում այսօր նշվել է Լեզուների եվրոպական օրը։ Միջոցառումը նախաձեռնել են ԵՄ անդամ 10 պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանի Հանրապետությունում` նպատակ ունենալով ընդգծել լեզվական ու մշակութային բազմազանությունը։ Միջոցառմանը ներկա են

Արաքսիա Սվաջյանն այցելել է Արագածոտնի մարզի ուսումնական հաստատություններ

Շարունակվում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի՝ ուսումնական հաստատություններ չնախատեսված այցերը՝ նոր ուսումնական տարում դասերի կազմակերպման ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: ԿԳՄՍ նախարարի տեղակալն այսօր այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի թիվ 4 և Ներսես Աշտարակեցու անվան

Պատմամշակութային հուշարձանները, ավանդական արհեստները, ազգային խոհանոցը ձևավորում են համայնքների զբոսաշրջային դիմագիծը. Ալֆրեդ Քոչարյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագրով ներքին զբոսաշրջության ցուցահանդեսի բացմանը և դրա շրջանակում անցկացված «Ապագայի ճանապարհ. ներքին զբոսաշրջության ինովացիաներն ու համայնքային ներուժը» խորագրով համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի

Անվտանգ և ապահով կրթական միջավայր. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Արագածոտնի մարզի ուսուցիչների մասնակցությամբ համաժողովին

ՀՀ մարզերի 46 մենթոր դպրոցներում այսօր անցկացվել է ուսուցչական մարզային արդեն ամենամյա համաժողովը` «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» խորագրով։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է՝ ապահով և անվտանգ կրթական միջավայրի ստեղծման վերաբերյալ հարցերի շեշտադրմամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

«Ամենամյա երիտասարդական ֆորումը երիտասարդների ձայնը լսելի դարձնելու հարթակ է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Ամենամյա երիտասարդական ֆորում» 2025-ը։ Բացման միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պատգամավորներ, ԵՄ պատվիրակության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներ, երիտասարդական

Մեկնարկել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

Կոմիտաս վարդապետի ծննդյան 156-ամյակի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մտավորականներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհել Վարդապետի շիրիմին։ Հաջորդիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Նամակներ Վիլժուիֆից» խորագրով (Կոմիտաս Գևորգյանի