Լուրեր
Պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդես «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի է ունեցել պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ցուցահանդեսին ներկայացվել են մրցույթի մասնակիցների աշխատանքները, միջազգային հեղինակների պատկերապատված վեպերից

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» ստեղծագործական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթ դպրոցականների համար: Մրցույթին կարող են դիմել բոլոր հետաքրքրասեր, ստեղծագործ, նախաձեռնող պատանիներն

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողով

Ակադեմիական քաղաքն ուժեղացնելու է անհատի ապագայի կանխատեսման բանաձևը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» երկրորդ օրը հանդես է եկել բանախոսությամբ՝ «Կանխատեսել ապագան» խորագրով: Բանախոսությանը հետևել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ

Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում նշվել է Սննդի համաշխարհային օրը

Սննդի համաշխարհային օրվա «Ձեռք ձեռքի՝ ավելի առողջ սննդի և ավելի լավ ապագայի համար» թեմայի շրջանակում Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպվել է 10-օրյա մարաթոն: «Կանաչ հայտնագործությունների մարաթոն» խորագիրը կրող միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Հերթական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության

Պանելային քննարկումներ՝ «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» շրջանակում

Հոկտեմբերի 20-ին Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» շրջանակում կայացել են մի շարք պանելային քննարկումներ՝ ոլորտի հայաստանյան և միջազգային ներկայացուցիչների ներգրավմամբ: Քննարկումները վերաբերել են կրթության, գիտության և նորարարության առանցքային դերին, կենսունակ և ինտեգրված նորարարական էկոհամակարգի զարգացման հնարավորություններին։

Հայաստան-Վրաստան. քննարկվել են փոխգործակցության նոր հեռանկարներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումին» մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել

«Ակադեմիական քաղաք ծրագիրը կիրականացվի ներդրումների ներգրավմամբ». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միկանաձեն Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումի» շրջանակում պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: «Նախագծի շուրջ աշխատում ենք գրեթե