Լուրեր
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». «Ֆրեսկո» փառատոնը կմեկնարկի Տավուշի Բերդավան համայնքից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջատարների թվում է: Կայացած 3 տուրում Դանիելյանը տոնել է 3 հաղթանակ և 4 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Առաջատարներին հաջորդում է 2,5 միավոր վաստակած

«Ափդեյթ». կուսումնասիրվեն Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գոհարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ափդեյթ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության` երգ-երաժշտության ուսումնասիրություն, գրանցում, ձայնագրում, նոտայագրում և հանրայնացում: Նշենք, որ արդեն

Միջազգային երաժշտական մրցույթներում հայ պատանիներն արժանացել են մրցանակների

Օգոստոսի 2-ին Իտալիայում կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է Առաջին մրցանակի: Միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ, այդ

Հայաստանը 7 ներկայացուցիչ ունի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում է 29 երկրի 117 շախմատիստ։ Հայաստանն առաջնությունում ունի 7 ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա

Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ

Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 մարզիկներից 4-ը վերադարձան մեդալներով: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

Ասպիրանտներն ու հայցորդները կստանան աջակցություն․ երկարաձգվել է հայտերի ընդունման ժամկետը

Պետությունը կաջակցի հետազոտություններ ներկայացրած ասպիրանտներին և հայցորդներին։ Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն մարտի 30-ին հայտարարել էր «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթը, որի հայտերի ընդունման ժամկետը կրկին

Օշականում իրականացվում է «Խեցեգործության պարտեզ» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օշականի մշակույթի պալատում մեկնարկել է «Խեցեգործության պարտեզ» ծրագիրը: Ծրագիրը միտված է ապահովելու համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, մշակութային կյանքի աշխուժացումը, համայնքի բնակիչների ազատ ժամանցի և զբաղվածության ապահովումը` ոչ նյութական մշակութային ժառանգության գիտելիքների և ունակությունների

Հայտնի են երկակի նշանակության գիտական ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Այս տարի մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 12 գիտական թեմա: