Լուրեր
2022 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:

Հայ մարզուհին՝ պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ, ծանրորդ Գրետա Վարդանյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Գյումրեցի մարզուհին, հանդես գալով 55 կգ քաշային կարգում, հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 85, 90 և 93 կգ կշռող ծանրաձողերը

Հայ ծանրորդները երկու բրոնզե մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված աշխարհի առաջնությունում երկու բրոնզե մեդալ է նվաճել։ Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս եկած 23-ամյա

Սոցիալական ձեռներեցության ծրագրին մասնակցել են երիտասարդներ ՀՀ մարզերից և Արցախից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի երիտասարդների շրջանում գործարարության խթանման նոր բիզնես մոդել» ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության

Սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկների միանվագ դրամական մրցանակի չափը կկրկնապատկվի

Սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող միանվագ գումարը կկրկնապատկվի: Որոշումն ընդունվել է Կառավարության դեկտեմբերի 15-ին կայացած նիստում: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը: Մինչ հարցի զեկուցումը՝ ՀՀ

Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ Հռիփսիմե Խուրշուդյանը 4-րդն է

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 238 կգ (108+130 կգ) արդյունքով 4-րդ տեղն է զբաղեցրել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։ Խուրշուդյանը (87 կգ) ելույթ է ունեցել A խմբում։ Նա պոկում վարժությունում պայքարն ավարտել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ իր առաջին մեդալը նվաճելով աշխարհի առաջնություններում։ Պոկում վարժությունում

Նախագիծ. hանրային քննարկման է ներկայացվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությունը ու ռազմավարության գործողությունների պլանը։ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը ներառում է զանգվածային, մանկապատանեկան և

Ծանրամարտի ԱԱ․ Հակոբ Մկրտչյանը 6-րդն է

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել 96 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։ Հակոբ Մկրտչյանը, որը 2019 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, երկամարտի 368