Լուրեր
Կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ - Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը: Կոմիտեն գործում է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում: Համատեղ կոմիտեն

«Ցանկացած առաջարկ, որը կնպաստի բարեփոխումները դարձնել առավել նպատակային, մեզ համար կարևոր է». Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ են հանձնել «Տարվա լավագույններ 2022» մրցույթում հաղթող ճանաչված ուսուցիչներին:

Ավարտվել է 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադան

Ավարտվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառումը: Մրցաշարը կազմակերպվել է 8 մարզաձևերից՝ 4 փուլով: 1-ին փուլի մրցումներն անցկացվել են դպրոցներում, 2-րդ փուլի մրցումները՝ համայնքներում, 3-րդ փուլինը՝ ՀՀ

Բուհերի ընդունելության առաջին փուլի հայտերը ԳԹԿ-ն կընդունի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը: Ավարտական քննություններ Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է

«Հպարտության և հուզմունքի պահեր պարգևեցիք». Վահրամ Դումանյանն ընդունել է շախմատի աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանին, որն օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Հանդիպմանը ներկա են եղել

ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն հրապարակել է «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր» տեղեկագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի կոմիտեն հրապարակել է «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր (2019-2022 թթ.)» տեղեկագիրը, որտեղ ամփոփ ներկայացվել է տվյալ ժամանակահատվածի լեզվավիճակը: ՀՀ լեզվի կոմիտեն արձանագրել է, որ շարունակում է ապահովել մեր երկրի ողջ տարածքում պետական

Հասանելի է «Ավստրիական կրթաթոշակների և հետազոտական դրամաշնորհների շտեմարանը»

Հրապարակվել է 2023-2024 ուսումնական տարվա «Ավստրիական կրթաթոշակների և հետազոտական դրամաշնորհների շտեմարանը», որը հասանելի է https://grants.at/en/ հղումով: Շտեմարանը պարունակում է տեղեկատվություն Ավստրիայի կրթության, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության, ինչպես նաև այլ հաստատությունների դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ:

Վարչապետ Ն․ Փաշինյանի հանձնարարությամբ Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը Կառավարության աջակցությամբ էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ կունենա

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք կբերի էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ: Այդ նպատակով ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի նիստում 9 մլն 941 հազար դրամ գումար հատկացվեց շախմատի դպրոցին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառման ընթացքում ամփոփվել է «Համերաշխության լեզու» խորագիրը կրող նախագիծը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպանների և ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ մասնակցել է Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառման ժամանակ ներկայացվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ողջույնի