Լուրեր
ԵՊՀ մանկավարժության ամբիոնը 100 տարեկան է

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ամբիոնի հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակներում դասախոսները պարգևատրվել են համալսարանի արծաթե և բրոնզե մեդալներով, պատվոգրերով, ինչից

Կրթաթոշակային ծրագիր՝ JICA-ի ֆինանսավորմամբ

Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (JICA) ֆինանսավորում է «Agricultural Studies Network for Food Security (Agri-Net)» մագիստրոսական և թեկնածուական կրթաթոշակային ծրագիրը: Մագիստրոսական ծրագրի տևողությունը 2 տարի է, իսկ թեկնածուական ծրագրինը` 3 տարի: Ուսումնառությունն իրականացվելու է անգլերենով: Ծրագրի վերաբերյալ ավելի

Ավարտվել է «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարը

Ծաղկաձորում ավարտվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնած «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարը: Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով անցկացված մրցաշարին մասնակցել է 12 երկրների ավելի քան 200

«ՀայՓոստ»-ը, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները կազմակերպում են ձեռագիր նամակ գրելու մրցույթ

«ՀայՓոստ»-ը, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները համատեղ կազմակերպում են ձեռագիր նամակ գրելու համապետական մրցույթ: Համագործակցության նպատակն է դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել նամակ գրելու մշակույթը, հայերեն գիրը և ստեղծագործականությունը: Ձեռագիր նամակ գրելու մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության

Ուսանողական մարզական խաղեր. կայացել է աթլետիկական հնգամարտի մրցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են ուսանողական մարզական 22-րդ խաղերը: Խաղերի շրջանակում արդեն կայացել են աթլետիկական հնգամարտի մրցումները, որոնց մասնակցել է 9 բուհի շուրջ 90 ուսանող:

«100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթում Հայաստանից հաղթող է ճանաչվել 2 նախագիծ

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում այսօր ամփոփվել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։ Կապանի մշակույթի տանը ԱՊՀ մասնակից պետությունները կահավորել էին տաղավարներ՝ ներկայացնելով իրենց գաղափարները։ Տաղավարային ցուցադրությունը բաց է եղել ինչպես ԱՊՀ

Ավարտվել են Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք՝ ներկա գտնվելու Սբ. Աստվածածին եկեղեցու՝ վերականգնումից հետո օրհնության արարողակարգին: Միջոցառումը նախաձեռնել ու իրականացրել է բարերար 83-ամյա Ռոզա Մինասյանը՝ համայնքի բնակիչների աջակցությամբ։ Նշենք, որ աշխատանքները սկսվել էին

Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադա

Ուզբեկստանի Հանրապետության Ֆերգանա քաղաքում նոյեմբեր ամսին կանցկացվի Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադան, որին կարող են մասնակցել միջնակարգ դպրոցների 15-18 տարեկան սովորողները: Օլիմպիադան կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով: Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.iafpho2021.uz կայք: