Լուրեր
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ, անցնող տարին նոր մարտահրավերների, դժվարությունների հաղթահարման, անսպասելի իրողությունների տարի էր: 2020 թ.-ին սկսվեց ու դեռևս շարունակվում է համաշխարհային աղետը, որից անմասն չմնացինք նաև մենք: Դա նոր իրականություն էր հանրային կյանքում և պահանջում էր հրատապ լուծումներ:

Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնները

Դեկտեմբերի 23-25-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Այս տարի Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է 78 մարզիկ, ընդ որում՝ մի շարք առաջատար ըմբիշներ, որոնք վերջերս մասնակցել են Բելգրադում կայացած Աշխարհի գավաթի

Տեղի է ունեցել հայ-ռուսական 6-րդ երիտասարդական համաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության հովանու ներքո մեկնարկել է «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ» խորագրով հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Վեցերորդ անգամ անցկացվող ամենամյա միջոցառումն այս տարի առաջին անգամ

Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում

Դեկտեմբերի 18-19-ը Մոսկվայում կայացել է սամբոյի Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարը, որն Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է։ Մրցաշարին մասնակցել են 14 երկրների 130 մարզիկներ։ Հայաստանի հավաքականը ներկայացել է 8 մարզիկով, որոնցից 5-ը դարձել է մեդալակիր։ Աշխարհի,