Լուրեր
Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ավստրիայի հետ խաղին

Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք պետք է նախապատրաստվեն աշխարհի առաջնության նախընտրական փուլի` Ավստրիայի հետ Երևանում կայանալիք հանդիպմանը։ Հայաստանի հավաքական. Անդրե Սպայթ Մկրտչյան, Դանիել Կիրակոսյան, Դանիել Գևորգյան, Տիգրան Մկրտումյան, Ալեքսեյ Չիժենոկ, Յուրա Մելիքյան, Քրիս

Հայտնի են շոուդաունի (կույրերի թենիս) կանանց առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում անցկացվել է շոուդաունի «կույրերի թենիս» կանանց հանրապետական անհատական եզրափակիչ առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերի և Երևան քաղաքը ներկայացնող 10 կույր կին շոուդաունիստներ, ընդամենը՝ 20 մարդ (7 ուղեկցող, 3

Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ Երևանում անցկացված մեծահասակների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող Յարոսլավ Կիսիլյով/Սոֆյա Ֆիլիպչուկ պարային զույգը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում օրերս անցկացված մեծահասակների 10 պարաձևերով աշխարհի առաջնությունում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված առաջնությանը 31 երկրի ներկայացուցիչ է

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են վոլեյբոլի մրցումները

Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում ավարտվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել

2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունից

Հայ սամբիստները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները

ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում:

Հայ ծանրորդները 13 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը Լեհաստանում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 384 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Պետրոսյանը գլխավերևում պահել է 166 կգ կշռող ծանրաձողն ու դարձել փոքր բրոնզե մեդալակիր,

Ծանրամարտի Մ20 և Մ 23 ԵԱ. Գարիկ Կարապետյանը, Լիանա Գյուրջյանն ու Ջուլիետա Ավանեսյանը՝ ոսկե մեդալակիրներ

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մրցումային նախավերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե մեդալ են նվաճել: Մինչև 20 տարեկանների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ), իսկ մինչև

Ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ. Ալեքսանդր Լազարյանը՝ ոսկե, Միլենա Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ) ոսկե մեդալ է նվաճել: Հայ ծանրորդը պոկում վարժությունում