Լուրեր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող

Հունաստանի Հերակլիոն քաղաքում մայիսի 2-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել է 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 6 հաջող մոտեցումներից հետո հռչակվել չեմպիոն: Հայ ծանրորդը երկամարտի 240 կգ արդյունքով (108+132) կանգնել է

1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվել են «Սպորտլանդիայի» համայնքային և մարզային փուլերի մրցումները

2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային 2-րդ և մարզային 3-րդ փուլերի մրցումները: Ներդպրոցական 1-ին փուլին մասնակցել են

Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը կանցկացվի Երևանում

2022 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը: Այս որոշումը կայացվել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝ ապրիլի 27-ին անցկացված գործկոմի նիստում: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ով այսօր կայացած համաժողովի ընթացքում վերընտրվել է ֆեդերացիայի

«Տղաները հասկանում են, թե ինչ պատասխանատվություն է դրված իրենց վրա». բռնցքամարտիկները նախավերջին հավաքն են անցկացնում Եվրոպայի առաջնությունից առաջ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, նախապատրաստվելով մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում է 26 մարզիկ, որոնցից 13-ը՝ Հայաստանի հավաքականից: Մեր ընտրանու հետ համատեղ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և

Երիտասարդ ծանրորդները Հունաստանում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Մայիսի 2-ին Հունաստանի Կրետե կղզում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Հերակլիոն կմեկնի 9 ծանրորդ՝ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը

«Մենորկա Օփեն 2022». Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը կիսել են 2-4-րդ հորիզոնականները

Իսպանիայի Մենորկա կղզում ապրիլի 20-24-ը կայացել է «Մենորկա Օփեն 2022» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունեցել՝ կիսելով 2-4-րդ հորիզոնականները: Շանթ Սարգսյանն արդյունքում զբաղեցրել է

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշար

ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 14-ին նախատեսվում է անցկացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Բուլղարիայում ավարտվել է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել: Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 21-ին, Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը դարձել է արծաթե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ էր նվաճել 60