Լուրեր
Այց Երևանի պետական համալսարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան՝ ենթակառուցվածքների և լաբորատոր կարղությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Վարչապետին ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Վարչապետը նախ շրջել է ԵՊՀ ֆիզիկայի

ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղեր. ավարտվել են գարնանային փուլի մրցումները

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ավարտվել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի գարնանային փուլի մրցումները, որոնց մասնակցել են 20 համալսարանի ավելի քան 500 ուսանող-մարզիկներ: Ուսանողներն իրենց ուժերն են փորձել ֆուտզալ, սեղանի թենիս, 3x3 բասկետբոլ, լողափնյա վոլեյբոլ մարզաձևերում: Ավելի վաղ ՀՀ ուսանողական

«Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին: Այն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում:

«Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Երևանի Անգլիական այգում «Զանգակ» գրատան կազմակերպած Մանկական գրքի փառատոնի բացմանը։ Փառատոնն անցկացվում է Երեխաների միջազգային օրվա՝ հունիսի 1-ի շրջանակում և նպատակ ունի

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում՝ կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչներից ավելի

«Հանրային խոսույթը պետք է նպաստի կրթության համակարգի խնդիրների լուծմանը». Ժաննա Անդրեասյան

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով: Բացմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը,

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Եվրոպայի մեծահասակների առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում։ Համլետ Մանուկյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն` նժույգ-թափերի եզրափակչում հավաքելով 14.766 միավոր։ Մամիկոն Խաչատրյանը նույն վարժությունում 14.733 միավորով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Այցելություն Շիրակի մարզի ուսումնական հաստատություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Այցին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի թիվ 4

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: