Լուրեր
«Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ». ցուցադրություն և միջոցառում՝ Ռուսական արվեստի թանգարանում

Հուլիսի 20-ին՝ ժամը 18:30-ին, Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 94-ամյակին: Կցուցադրվի Արամ Աբրահամյանի հավաքածուում իր արժանվույն տեղը գրավող «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» հայտնի կտավը։ Երեկոյի ընթացքում արվեստաբանական իրենց խոհերով կկիսվեն նկարչի

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց մինչև 16 տարեկանների հավաքականները՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց և կանանց տարբեր տարիքի հավաքականներն ավարտել են իրենց ելույթները Եվրոպայի առաջնություններում: Տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն: Կոսովոյում կայացած առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը մրցել է Անդորրայի թիմի հետ և

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են բոլոր մրցանակակիրները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում հուլիսի 10-ից 17-ն անցկացվել է Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Հուլիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտարարվել են մրցանակակիրների անունները: «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում» «Ոսկե

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի օգոստոսի 23-ին

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 23-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: Մրցաշարի անցկացման օրը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան

Ժողովրդական ստեղծագործության փառատոն՝ վարպետաց քաղաքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում իրականացրել է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը: Բացման խոսքով հանդես է եկել

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ անցկացվել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարը

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը դարձել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված մրցաշարի հաղթող՝ 9 խաղափուլից հետո վաստակած 7 միավորով: Մրցաշարի հաղթողներին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Արսեն

Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան միացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին

ՀՀ կառավարության հուլիսի 14-ի որոշմամբ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը կինոարտադրության ոլորտում իրականացնում է հայկական փաստավավերագրական կինոարտադրություն, իսկ «Հայաստանի

Ջրառատ համայնքում ընթանում են Ս. Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարական աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզի Ջրառատ համայնք՝ հետևելու ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալին շինհրապարակում ուղեկցել են

Հոբելյանական համերգ՝ նվիրված Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» համույթի ստեղծման 35-ամյակին

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթն այս տարի նշում է կազմավորման 35-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում վաստակավոր կոլեկտիվը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա պրեմիերայով՝