Լուրեր
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները միջազգային մրցաշարերի կմասնակցեն

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները միջազգային մրցաշարերի կմասնակցեն համապատասխանաբար Եգիպտոսում և Ռուսաստանի Դաշնությունում: Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում փետրվարի 23-26-ն անցկացվող մրցաշարում Հայաստանը ներկայացված կլինի միայն ազատ ոճայինների պայքարում: Իբրահիմ Մուստաֆայի անվան միջազգային մրցաշարում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հանդես կգան

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկել են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին հյուրախաղերով հանդես է գալիս Միացյալ Թագավորությունում։ 2023 թվականին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներով տրվում է Արամ

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում

Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2023 թվականների առաջնությունների վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի են դարձել տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 18 (C դիվիզիոն) տարեկանների հավաքականների մրցակիցները: Հայաստանի տղամարդկանց Մ16 տարեկանների

Քննարկվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հանդիպման

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացել են Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Տղամարդկանց 13 և կանանց 4 քաշային կարգերում հայտնի են դարձել հաղթողներն ու մրցանակակիրները։ Տղամարդկանց պայքարում Հայաստանի երիտասարդական առաջնության ոսկե մեդալները նվաճել են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ

Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը՝ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը փետրվարի 10-14-ը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մասնակցել է Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացված Եվրոպայի բաց վարկանիշային մրցաշարին և մեկ մեդալ նվաճել։ Հայաստանի ներկայացուցիչ, 66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը, տանելով 5 հաղթանակ, զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել

Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի բաց առաջնության հաղթողները

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում օրերս կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների բաց առաջնությունը: Մրցաշարին շուրջ 80 մարզիկ է մասնակցել Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից, Գյումրիի և Վանաձորի մարզադպրոցներից: Առաջնությունն անցկացվել է առանց տարիքային սահմանափակման:

Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի վերանորոգված լսարաններն անվանակոչվել են անվանի կոմպոզիտորների անուններով

Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,

Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ծաղկաձորի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տարածքում փետրվարի 10-12-ն անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են տղամարդկանց և կանանց 8-ական թիմեր: 1-ից 6-րդ տեղերը գրաված թիմերին