Լուրեր
Ճարտարապետների աշխատանքը փոխում է հանրության կյանքի որակը. պարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա շրջանակում

Ճարտարապետության համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ճարտարապետների պարգևատրման արարողություն, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով՝ ԿԳՄՍ նախարար

Տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց նիստը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան ընդառաջ՝ տեղի են ունեցել մշակույթի հարցերով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) առցանց փորձագիտական հանդիպումը և տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության օրենսդրական շրջանակների, գույքագրման և փոխանցման վերաբերյալ աշխատաժողովը։ Հանդիպման նպատակը ՍԾՏՀԿ երկրների ոչ նյութական

Գառնիի խճանկարների վերականգնումը՝ Հայաստան-Իտալիա համագործակցությամբ

Հայաստանի պատմության թանգարանում անցկացվել է «Հնագիտական ​​տուրիզմը Հայաստանի զարգացման համար. Գառնիի խճանկարների վերականգնումը և հայ-իտալական գործակցությունը Դվինում և Արուճում» թեմայով աշխատաժողովը։ Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին,

Աշխատանքային այց Լոռու մարզի պատմության և մշակույթի հուշարձաններ

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի՝ Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ եկեղեցի և Լոռի բերդ՝ տեղում ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներին: Ամրակիցի Սբ. Նիկոլայ եկեղեցում կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման և

Կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 13-ին 95 տարեկանում կյանքից հեռացել է «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կենտրոնական վարչության նախկին նախագահ և պատվավոր անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը: Ալբերտ Մուշեղյանը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 27-ին

Հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 95-ամյակին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տոնում է 95-ամյակը: Այս կապակցությամբ բուհում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ոլորտի պատասխանատուներ։ Շնորհավորելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին

Բելգիայի թագուհի Մաթիլդան և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են ԵՊՀ

Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում նա հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների,

Երևանում կանցկացվի անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի «ՌեԱ» միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-25-ը Երևանում կանցկացվի 17-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՌեԱ»

«Հիշողության կերպարանքները»․ Մատենադարանում ընթանում է միջազգային սեմինար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում «Հիշողության կերպարանքները» 14-րդ միջազգային ամենամյա գիտագործնական սեմինարի բացմանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Մատենադարանն իրապես դառնում է միջազգային հարթակ