Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ՝ Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը:
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության,
Այսօր մենք նշում ենք Կրթության միջազգային օրը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս ընդգծելու կրթության կարևոր դերը մեր հասարակության կայացման, քաղաքացու ձևավորման և խաղաղության հաստատման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այս տարվա թեման արհեստական բանականության հնարավորություններն ու մարտահրավերներն են, որոնք
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունները: Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ կանանց պայքարում՝ միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը: Ռոբերտ Հովհաննիսյանն առաջնության 9 խաղափուլերում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են 2025
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման երկու նախագծերին, որոնցից առաջինով առաջարկվում է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները պատվիրակել գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած գերմանական ՋիԷմՓի ինթերնեյշնլ
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցների 8-րդ դասարանում գործում են մասնագիտական կողմնորոշման խմբակներ. այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» միջոցառման ընթացքում։ «Շատ կարևոր է,
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակի 2025-2026 թթ․ մրցութային հայտերի ընդունելությունը։ Կրթաթոշակային ծրագիրը ներառում է 9 կամ 4 ամսյա դասընթացներ՝ լեհերենով կամ անգլերենով՝ Լեհաստանի լավագույն համալսարաններում: Կրթաթոշակի շրջանակում նախատեսվում է կազմակերպչական և նյութատեխնիկական աջակցություն
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Որոշմամբ կարգավորվում են նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության կազմակերպմանը, մանկավարժական և վարչատնտեսական կազմին ներկայացվող պահանջներին, պետական ֆինանսավորմանն ու վերահսկողությանն առնչվող հարաբերությունները: Հարցը