Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի 2024 թվականի անհատական առաջնությունը, որի արդյունքներով գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել: Հովհաննիսյանը վաստակել է 8 միավոր և զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով հանրային քննարկում, որը վարել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և
Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչներից միջազգային մրցաշարի հաղթողի կոչմանն ու ոսկե մեդալին արժանացել է ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը: Նույն զենքաձևում Նարեկ Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ տեղն ու պարգևատրվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոնին: Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի և Կուբայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունն օրերս անցկացրել է «Ֆուտբոլը բոլորի համար» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 99 մարզիկ, որոնցից 85-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Մասնակցել են նաև 32 ուղեկցող–կամավորներ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել են «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։ Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով «Դինամո» մարզահամալիրում օրերս կայացել են սեղանի թենիսի հանրապետական եզրափակիչ մրցումները: Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 10 հավաքական թիմեր: Սեղանի