Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 20 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 386 կգ (181+205) արդյունք և կանգնել պատվո
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցությունը:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել: Մինչև 20 տարեկանների պայքարում Եվրոպայի առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Սուրեն Գրիգորյանը (89 կգ)` երկամարտում ցույց տալով 341 կգ արդյունք (150+191): Հրում
Օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Մինչ այդ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, որոնց ընթացքին հետևել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային
ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ենթակայության 5 հանրակրթական դպրոցներին հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ 38 մլն 706 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194
Չինաստանի Չենդու քաղաքում կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Dongan Lake Sports Park» բացօթյա մարզադաշտում տեղի ունեցած միջոցառմանը 139 երկրի շուրջ 7000 պատվիրակ է մասնակցել: Հայաստանի թիմի դրոշակակիրներն են եղել աթլետներ Երվանդ Մկրտչյանն ու Գայանե
Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում: Համակարգում ներկայացված
Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը 2 ոսկե և 7 արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել են Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ)՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Եզրափակչում Քեյանը
Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում: Մինչև 23 տարեկանների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշայինների պայքարում երեկ նվաճել է հաղթողի տիտղոսը՝ երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով կանգնելով պատվո