Լուրեր
Հանրային քննարկման է դրվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանը 20 մեդալ է նվաճել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհի 3 օր շարունակ պայքարել է 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «e-draft.am» հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագիծը: Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծառայությանը ներկայացվող պահանջները, որոնք

Շուրջ 500 երիտասարդ կօգտվի Գավառի երիտասարդական կենտրոնից

Գավառ քաղաքում պաշտոնապես բացվել է առաջին երիտասարդական կենտրոնը: Կենտրոնը բացվել է Գավառի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ,

Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը: 2022-2023 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին

Ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների ԵԱ-ում Հայաստանը 23 ներկայացուցիչ կունենա

Ծանրամարտի Հայաստանի Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները Ալբանիայի Դյուրես քաղաքում հոկտեմբերի 16-25-ը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանն այս ստուգատեսում կունենա 23 մասնակից: Մ23 տարեկանների հավաքականի կազմում ընդգրկվել են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Վարդան Մանուկյանը (89 կգ),

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հանդիպել է եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում

Հայտնի են դպրոցականների 2022-2023 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլերի

Հանրային քննարկման են դրվել դպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի մրցույթների անցկացման և նշանակման կարգերի նախագծերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման» և «Պետական ուսումնական