Լուրեր
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ Փարիզ-2024-ին նախապատրաստվելու նպատակով սպորտային նպաստի հատկացման համար

ՀՀ կառավարության որոշմամբ Փարիզ-2024 օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին 2022 թվականի հունիսի 1-ից սկսած՝ ամեն ամիս տրամադրվում է սպորտային նպաստ: Հաշվի առնելով 2023 թվականի ընթացքում մարզիկների ցուցաբերած

Հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը։ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում ներկայում կարգավորված չեն հայկական ֆիլմերի վիճակագրական հաշվառման և պահպանության մեխանիզմները, հետևաբար չի գործում մեկ միասնական տեղեկատվական հարթակ, որտեղ հավաքագրված

Հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և գործողությունների պլանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ

Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Դոհայում մասնակցում է Գրան Պրիին, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել երիտասարդների աշխարհի ոսկե մեդալակիր, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը: 18-ամյա մարզուհին երկամարտում ցույց է տվել

 Ամփոփվել է «Սիմֆոնիկ ԴասA» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը: Օրերս աշակերտների մասնակցությամբ ամփոփվել է 2023 թվականի «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին փոխանցվել է Գավառ համայնքին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Մեծամորից հանձնվել է «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» Գավառին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը, Գավառ համայնքի ղեկավարի

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Բոտսվանայի Կասանե քաղաքում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանը, որի ընթացքում գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։ Տարրը վերաբերում է Գյումրի քաղաքում դարբնության ավանդույթը

«Ձեր հաղթանակները ոգևորելու են մեր երեխաներին՝ գնալու իրենց երազանքների հետևից». Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի անդամներին, որոնք Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ Սուրեն Բաբայանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ դեկտեմբերի 4-ին 73 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ Սուրեն Բաբայանը: Հայ կինոյի պատմության մեջ Սուրեն Բաբայանն ուներ