Լուրեր
«Ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է». Արթուր Մարտիրոսյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Երիտասարդական էքսպո 2024» միջոցառման բացմանը, որն այս տարի կրում է «Հզորացրո՛ւ, ոգեշնչի՛ր, գործի՛ր» խորագիրը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Էքսպոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թուրքմենստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: Խորհրդաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գիտական և ստեղծագործական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, Այսօր նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը՝ ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման: 1919թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց. նշանավորելով օրվա խորհուրդը և բարձրագույն կրթության դերը երկրի զարգացման գործում՝

«Կրթական համակարգի ամենակարևոր գործառույթը տաղանդի բացահայտումն է». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՎԶԵԲ համաժողովին

Մայիսի 14-16-ը Երևանում անցկացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը, որի շրջանակում այսօր անցկացվել է «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքահեն տնտեսություն, որ գեներացնում է նորարարություն» թեմայով ներդրումային նիստը: Միջոցառմանը մասնակցել

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներին

«Դպրոցականների հետ գիտության մասին խոսելը ձեռքբերում է: Այն գաղափարներն ու նախագծերը, որոնց ականատես եղանք համադպրոցական գիտության փառատոնում, ցույց են տալիս, որ գործ ունենք հասուն, սեփական միտք ու դիրքորոշում ունեցող մարդկանց հետ: Արդյունքները վստահություն են ներշնչում, որ կրթության համակարգում ճիշտ

ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԱՄԻՕ բանկի կողմից՝

Մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի շրջանակում նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով հաղթող մասնակցին/մասնակիցներին անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում: Դրամաշնորհային ֆոնդը կազմում

Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն Իսպանիայի թագավորություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԻԹ գիտական հետազոտությունների գլխավոր քարտուղար Էվա Օրտեգայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին: Նախարար Ժաննա Անդրեասյանը