Լուրեր
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ, անցնող տարին նոր մարտահրավերների, դժվարությունների հաղթահարման, անսպասելի իրողությունների տարի էր: 2020 թ.-ին սկսվեց ու դեռևս շարունակվում է համաշխարհային աղետը, որից անմասն չմնացինք նաև մենք: Դա նոր իրականություն էր հանրային կյանքում և պահանջում էր հրատապ լուծումներ:

Կրթամշակութային հաստատությունների նորոգման ծավալները կավելանան

ՀՀ կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում որոշվել է 171 մլն 590,5 հազար դրամ գումար հատկացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման նպատակով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի պետական բյուջեի տնտեսումների վերաբաշխման հաշվին կկատարվեն կապիտալ բնույթի

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած հետևյալ հարցերը, որոնք հաստատվել են. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման մեջ փոփոխություն և 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) սկսել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաներն ու այն երիտասարդ կանայք, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և

Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Կառավարութան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին: «Հարգելի գործընկերներ, մենք

ԱԺ-ում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թ․ բյուջեի նախագիծը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջեի նախագիծը։ Նախագծում ներառված է 21 ծրագիր՝ 172 միջոցառումներով, որոնց համար նախատեսված հատկացումները

Գիտաժողով` նվիրված Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» միջազգային երկօրյա գիտաժողովը, որը նվիրված էր 1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Լուծման միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է. «STARMUS» փառատոնի հիմնադիր Գ.Իսրայելյան

«STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս, հայազգի Գարիկ Իսրայելյանն իսպանական հայտնի RTVC հեռուստաընկերության «Atlántico Noticias» հաղորդման ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ https://www.youtube.com/watch?v=aTliTbDI8qw&feature=youtu.be&t=1610&fbclid=IwAR1nG5eDx-Cte1ZyJAeU7LuVPIJFts27vI3BPD0fY_5_sKOWde6NTyR58dM «Առաջին անգամ է, որ հարցազրույց եմ տալիս ոչ թե աստղագիտության կամ սև խոռոչների, այլ ավելի զգայուն ու