
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը, որին 184 երկրի ավելի քան 4000 մարզիկ է մասնակցել։ Ժամանակակից օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել մարզադաշտից դուրս՝ Փարիզի կենտրոնում։