
Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ՝ հաղթանակի է հասել Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի նկատմամբ: