Լուրեր
Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար կառավարությունը միջոցներ է հատկացրել

ՀՀ կառավարության նիստում գործադիրը որոշում է կայացրել ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 676 մլն 368 հազար դրամ՝ 2023 թվականի նոյեմբերի 7-14-ը Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այդ գումարից 196 մլն 548 հազար դրամը

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2023/2024 ուսումնական տարվա` պետու­թյան կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհա­տուց­մամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնա­գի­տու­թյունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը: ԿԳՄՍ

Ժաննա Անդրեասյանը Մատենադարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին: Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող Կարեն Մաթևոսյանին՝

Մեկնարկել է ընդունելության քննությունների լրացուցիչ փուլը. ասուլիս

«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված 2023/24 ուսումնական տարվա ընդունելության քննությունների արդյունքներին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը: Կարո

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ուղղված հայեցակարգային առաջարկությունների հրավերը

ՀՀ կառավարության նիստում այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհական ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները: Նա տեղեկացրել է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է լրացուցիչ փուլի շրջանակում դիմումների ընդունումը. այն դիմորդները, որոնք դուրս են մնացել հիմնական փուլի մրցույթից, հնարավորություն

Օգոստոսի 20-27-ը կանցկացվեն Բանակային խաղերը

ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել 43 միլիոն դրամի չափով բյուջեում վերաբաշխում կատարելու որոշմանը՝ Բանակային խաղերի կազմակերպման և անցկացման նպատակով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս տարվա մայիսի

Պատանի ըմբիշները Թուրքիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հուլիսի 31-ից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը մարզիչներ Գագիկ Խաչատրյանի, Ալեքսան Հովհաննիսյանի և Էդգար Խաչատրյանի ղեկավարությամբ առաջնությանը կմասնակցի 9 ըմբիշով: Թիմում ընգրկվել են Յուրիկ Մխիթարյանը

Փոխվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացման օրը

2023 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը,

Բասկետբոլի Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոն. աղջիկների հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում: Անդորրայում անցկացված առաջին խաղում Հայաստանի հավաքականը 99-36 հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Սեդա Գաբրիելյանը՝ վաստակած 33 միավորով: Նա նաև