Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը. մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: Հուլիսի 3-ից 28-ը 18 երկրի շուրջ 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվել է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 5 անդամներն էլ մեդալներ են նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ են նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ):

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի առանձին վարժություններում: Օլիմպիական փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել են Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը, իսկ Ռոբերտ Գյուլումյանը դարձել

2023-2024 և 2024-2025 ուստարիների համար դեռևս անհրաժեշտ է նախարարի հրամանով հաստատել օրինակելի ուսումնական պլաններ՝ 2023-2024 ուստարում 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում, իսկ 2024-2025 ուստարում՝ 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպելու համար:

ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստում հավանության են արժանացել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուստարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում գրանցելով 255 կգ արդյունք (140+255): Պոկում և հրում վարժություններում ևս Չոլակյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի

Հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Չինաստանի Չենդու քաղաքում կանցկացվեն Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերը, որին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կմասնակցի 14 մարզիկով՝ 7 մարզաձևում: Հայաստանի պատվիրակության անդամներն արդեն ժամանել են մրցավայր: Բացման արարողությունից առաջ մասնակից երկրների պատվիրակություններին քաղաքային իշխանությունները հրավիրել

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել: Մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը (55 կգ) երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել է պատվո