Լուրեր
Քննարկվում են Արտաշատի քաղաքային մարզադաշտի վերանորոգման և աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին։ Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Արտաշատի քաղաքային մարզադաշտից, որտեղ նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի

1303 ուսանող ստացել է ուսման վարձի փոխհատուցում

ՀՀ կառավարությունը 305 մլն դրամ է հատկացրել 2020 թվականի արցախյան պատերազմի մասնակիցներին և նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն՝ ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով: Համաձայն Կառավարության որոշման` այս փուլում ուսման վարձի փոխհատուցում կստանա 1303 ուսանող, որոնցից 70-ը սովորում են միջին

Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի հսկողությունից դուրս հայտնված պատմամշակութային ժառանգության պահպանման գործում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի

Ագրարային համալսարանում կգործի Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կհիմնվի «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն», որը կնպաստի բարձրագույն անասնաբուժական կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի և նոր մեթոդի՝ բիոէթիկական կրթության ներդրմանը: ՀՀ

Լևոն Բաբուջյանը և Արփինե Գրիգորյանը՝ շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթողներ

Շուրջ երկու շաբաթ տևած պայքարից հետո Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարին մասնակցել է 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ, իսկ կանանց մրցաշարում պայքարն

Հանրային քննարկման է ներկայացվել ՆԶՊ առարկայի չափորոշիչը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-12-րդ դասարանների չափորոշչի նախագիծը: Չափորոշչում կատարված որակական փոփոխությունները պայմանավորված են ինչպես ռազմագիտության ոլորտում տեղի ունեցած զարգացումներով, համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակով,

Ծրագրեր՝ միտված աուտիզմ համախտանիշ ունեցող երեխաների կրթությանը

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամն իրականացրել է աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման,

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը

Սպորտում չկան սահմանափակումներ․ այս կարգախոսով փետրվարի 6-7-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 26 մարզիկ-մարզուհի՝ հանրապետության մարզերից և Արցախից։ Մրցաշարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ

Մեկնարկել է «ԳիտՍԵՐունդ» ծրագրի 2-րդ փուլը

Հայաստանի Ամերիկյան համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ 2019 թվականից իրականացնում է միջին և ավագ դպրոցներում «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)» կրթության բարելավման եռամյա ծրագիր,