Լուրեր
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների

Պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության համար և ապրիլի 29-ի՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով, պատվոգրով և շնորհակալագրով: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը

«Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը կանցկացվի Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով հունիսի 6-ին Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի

«Մեր երեխաներն ամեն ինչ կարող են, նրանց պետք է տալ թռիչքի հնարավորություն». Արաքսիա Սվաջյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում հետևել է Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելուն» ներկայացմանը, որը բեմադրվել է Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ և դպրոցի աշակերտների դերակատարմամբ: ԿԳՄՍ

Զարգացնելով «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների կարողությունները. ստորագրվել է հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կիրականացվի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստում։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա

«Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է»․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը։ Մայիսի 11-16-ը Դիլիջանում անցկացվող գիտաժողովի ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթների շահառուները ներկայացնելու են իրենց գիտական խմբերի հետազոտությունների արդյունքները՝ «Առաջատար

Քննարկվել է  կրթության ոլորտում Հայաստան-Ուրուգվայ համագործակցության զարգացումը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի ազգային հանրային կրթության վարչության (ANEP) պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ANEP-ի միջազգային հարաբերությունների և համագործակցության բաժնի տնօրեն Վիկտորիա Ֆարոպպան, Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին,

Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները

Երևանում կայացած ԵՄ առաջին պատմական գագաթնաժողովից օրեր անց, որի ընթացքում վերահաստատվել է Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության ռազմավարական կարևորությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախօրեին կայացել է Հայաստան - ԵՄ մշակութային երկխոսության երկրորդ հանդիպումը։ Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական հանձնառությունները վերածելու

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատել է աշխարհի լավագույն բուհերում սովորելու, ուսումն ավարտելուց հետո ՀՀ-ում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները։ Կարգի ընդունումը բխում է 2026 թվականի մարտի 4-ին ընդունված «Զինվորական ծառայության և

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա  դպրոցական արձակուրդների ժամկետները

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները: Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական