Լուրեր
Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմներ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ 2020-2021 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Նրանք այսուհետ կկրեն մեծ մտածող և փիլիսոփա Մոնտեսքյոյի անունը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես

Հաստատվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 13-ի 1414-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Կարեն Գիլոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նաիրի

Երևանում կայացել է «Նոր սերունդ 2021» համաժողովը

Տեղի է ունեցել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Նոր սերունդ 2021» ծրագրի հոբելյանական՝ 10-րդ համաժողովը՝ շրջանավարտների և ծրագրի պոտենցիալ շահառուների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանում ՌԴ

«Ալեքսանդր Սպենդիարյան-150». կանցկացվի եռօրյա միջազգային գիտական նստաշրջան

Դեկտեմբերի 14-16-ը առցանց կանցկացվի «Ալեքսանդր Սպենդիարյան-150» եռօրյա միջազգային գիտական նստաշրջանը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի նշանավոր հոբելյանին: Գիտաժողովի բացումը՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Զեկույցներով հանդես կգան

Հաստատվել է Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 13-ի 1415-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Կարեն Սարգսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Արթուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Ս․ Փարաջանովի «Տրիպտիխը» կցուցադրվի Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում

Դեկտեմբերի 15-ին Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանի «Musée National d’Art Moderne» ցուցադրությունների սրահում տեղի կունենա Ս․ Փարաջանովի «Տրիպտիխի»՝ «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.), ցուցադրությունը։ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի՝

Վարչապետը ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը,

Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ հայ ծանրորդները սկսել են պայքարը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 12-ին պայքարի է դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 21-ամյա Ռաֆիկ Հարությունյանը։ 81 կգ քաշայինների պայքարում Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը երկամարտի 349 կգ արդյունքով (158+191) զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Փաշիկ Ալավերդյանի

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին

Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են ‹‹ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։