Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում աշխատանքային խումբն այսօր Ակադեմիական քաղաքի նախագծման վերաբերյալ «կանաչ երկխոսության» ձևաչափով
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է ժամանակակից և հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները՝ հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը:
ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի (առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, անվտանգ վարքագծի պահպանումը, վնասվածքների կանխարգելումը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալը) խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և համանման նախաձեռնությունների խրախուսում» դրամաշնորհի մրցույթ:
Ինդոնեզիայի Հանրապետության կրթության, մշակույթի, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարարությունը հրավիրում է ՀՀ ուսանողներին դիմելու «Kemitraan Negara Berkembang» (KNB) կրթաթոշակային ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա համար։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է ՀՀ մարզերում համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնների ձևավորման փորձարարական ծրագիր, որի նպատակն է մեկ միասնական դրամաշնորհային մրցույթի միջոցով գործող կամ առկա
Ազգային ժողովի հունվարի 15-ի լիագումար նիստում քննարկվել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ըստ Մարտիրոսյանի՝ ԵԱՏՄ պետություններում
2023թ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շահառու է դարձել 733 ընտանիք, որոնք պետական սուբսիդավորմամբ ձեռք են բերել բնակարան, որից 179-ը՝ Երևանից, 554-ը՝ մարզերից։ Ընդհանուր առմամբ 2010թ․-ի ծրագրի մեկնարկից ի վեր 8140 շահառու է ընդգրկվել բնակարանային աջակցության
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը: Ծրագրին հնարավոր է դիմել ԿԳՄՍ նախարարի
ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել է նախարարության աջակցությամբ ամենամյա պարբերականությամբ իրականացվող «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը։ «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակիցներին ողջունել և վկայականներ է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Արթուր Մարտիրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել դասընթացին