Լուրեր
187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 4-ի N 1673-Ա/2 հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն

Կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը: Մրցույթի արդյունքում ընտրվել է 15 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար

Հայ 14 ծանրորդներ մեկնել են Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կմասնացեն աշխարհի 88-րդ առաջնությանը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված: Տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են

5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի աշխարհի առաջնությունից

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքական թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ղազախստանի Ալմա֊Աթա քաղաքում մասնակցել է պարաբազկամարտի աշխարհի 25֊րդ առաջնությանը և 5 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ նվաճել: Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը։ Մրցաշարին ընդհանուր առմամբ

«Սպորտում հաղթում են նախևառաջ գիտելիքով». Կարեն Գիլոյանը մասնակցել է ԵՕՀՊՄ քոլեջի՝ սեպտեմբերի 1-ի միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սեպտեմբերի 1-ին ներկա է եղել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը: Կարեն Գիլոյանը ողջունել է քոլեջի սաներին ու մանկավարժներին՝ կարևորելով քոլեջի առաքելությունը կրթված մարզիկներ պատրաստելու

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 23-ին. մեկնարկել է հայտերի ընդունումը

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 23-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան

Շրջայց` Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այսօր շրջայց է կատարել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Կառավարության անդամները քոլեջի տնօրեն

«Ձեր հաղթանակները ոգևորում են երեխաներին». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային ուսանողական խաղերի մեդալակիր մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի մեդալակիր մարզիկներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը,

1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզիկները ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցել են Չինաստանի Էմեյշան քաղաքում անցկացված ուշու֊կունգֆուի աշխարհի առաջնությանը և 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել: Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արտաշես Ավագյանը՝ ոսկե մեդալ նվաճելով Հունգար