Լուրեր
Դուք գերազանցության և առաջընթացի դեսպաններ եք. Արթուր Մարտիրոսյանը դիպլոմներ է հանձնել Պոլիտեխնիկի շրջանավարտներին

Տարին հոբելյանական է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համար. ՀԱՊՀ-ն ինժեներական ու տեխնոլոգիական մասնագիտացումներով ճանապարհել է 90-րդ շրջանավարտներին: 90 տարում ինժեներական կառույցը թողարկել է շուրջ 130 հազար շրջանավարտ: Այս տարի համալսարանը ավարտել է ևս 909 ուսանող: Հոբելյանական երեկոյին ՀԱՊՀ շրջանավարտներին

Ի գիտություն դիմորդների

Հարգելի դիմորդ, տեղեկացնում ենք, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականների տվյալների լրացման համար ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) առկայությունը պարտադիր չէ: Բավարար է դպրոցի կողմից տրամադրված ավարտական և քննական գնահատականների վերաբերյալ տեղեկանքը, որում առկա գնահատականները պետք է

Աշխատանքային քննարկում՝ արտադպրոցական կրթության կազմակերպման խնդիրների վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Երևանի և ՀՀ մարզերի արվեստի և երաժշտական մի շարք դպրոցների, ինչպես նաև մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների տնօրենների՝ քննարկելու արտադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել են

Օտարերկրացիներին կտրամադրվեն կրթաթոշակներ

Մեքսիկայի կառավարության «COIL» («Համատեղ առցանց միջազգային ուսուցում») նախագծերի շրջանակում օտարերկրացիներին կտրամադրվեն կրթաթոշակներ: Դիմումատուներից պահանջվող մասնագիտական հմտությունների, փորձի, փաստաթղթերի, լոգիստիկ և ֆինանսական հարցերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/hm295eaj: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետն է 2023 թ․ օգոստոսի

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 2-13-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացել է «Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 112 երկրի 618 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով։ Հայաստանի թիմը ներկայացել է վեց աշակերտով. չորս դպրոցական՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավորի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Հնդկաստան բարեկամական

Ամառային ճամբարներում իրենց հանգիստն են անցկացնում տարեկան 3200 երեխաներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հյուրընկալվել է Հանքավանի «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Լուսաբաց» ճամբարներում առաջին հերթափոխով ամառային հանգիստն անցկացնող երեխաներին: Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է ճամբարում ստեղծված պայմաններին, երեխաների հագեցած առօրյային և նրանց

Փոխըմբռնման հուշագիր. «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կշարունակի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվել է կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Շտեֆան Մալերիուսը: Համագործակցության

Զինծառայողների և զոհվածների երեխաների նախադպրոցական կրթությունը կիրականացվի պետբյուջեի միջոցներով. նախագիծ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին» կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ