Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին անակնկալներ կմատուցեն երեխաներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին կիրականացնեն բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հետաքրքիր, գունեղ, ինտերակտիվ, ուսուցողական և երաժշտական միջոցառումները կապահովեն երեխաների հունիսմեկյան տոնը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ. Ազատության հրապարակը կվերածվի հեքիաթային վայրի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը 90 տարեկան է

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կայացել է անվանի արվեստաբան, դերասան, թատերական և մշակութային գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի 90-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

2 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է 3 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե: Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն են դարձել Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) նվաճել

Հունիսի 1-ից կբացվի առաջին դասարանցիների հայտագրման hayt.emis.am կայքը

Անցյալ տարվանից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով: Մայիսի 31-ի դրությամբ stugum.emis.am կայքի միջոցով ճշտվել է առաջին դասարան հաճախող 17500 երեխաների և նրանց ծնողների

Հայաստան են ժամանել 12 երկրների 106 երիտասարդներ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են 3 միջազգային սեմինարներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել 12 երկրների 106 մասնակիցներ: Սեմինարները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպել է «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը, որը երիտասարդներին տրամադրում է կրթաթոշակներ միջազգային սեմինարներին,

Աթլետ Լևոն Աղասյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Օրերս Աղասյանը Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և գրանցել 17 մ 16 սմ արդյունք՝ այդպիսով լրացնելով օլիմպիական նորման` 17 մ 14 սմ:

Համագործակցության հուշագիր ԿԳՄՍ նախարարության և «Այբ» հիմնադրամի միջև

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ ճշգրիտ և բնական գիտությունների առարկաների արտասահմանյան չորս դասագրքերի հայերեն թարգմանված էլեկտրոնային տարբերակները կտրամադրվեն նախարարությանը: Հուշագրով կարևորվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության

Մեկնարկում է «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կանցկացվի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը։ Համավարակով պայմանավորված՝ այս տարի ևս փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ՝ ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից և

Ժաննա Անդրեասյան. «Ուսուցիչը պետք է աշխատանքային առաջխաղացում ունենա. սկսնակ ուսուցչից հասնի մինչ մենթոր ուսուցիչ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՝ 2021 թվականի մայիսի 11-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: