Լուրեր
Հաստատվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոփոխություն է կատարվել 2020 թվականի օգոստոսի 7-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշման մեջ, և 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1223-Ա որոշմամբ՝

Նոյեմբերի 1-ից 7-ը կկայանա Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ԱԱ-ին կմասնակցի 10 ըմբիշով։ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Աշոտ Մխիթարյանը (55 կգ), Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63

«100 գաղափար Հայաստանի համար». 20 անվանակարգերում ներկայացվել է 137 հայտ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ կայացել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի նիստը: Նախարարի տեղակալն ուրախությամբ արձանագրել է, որ հայտարարված 20 անվանակարգերում ստացվել է 137 հայտ, որն աննախադեպ քանակ

Հաստատվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1222–Ա որոշմամբ՝ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Սուրեն Պապիկյան - ՀՀ փոխվարչապետ Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Աշխատանքային վերջին խորհրդակցությունը՝ «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարից առաջ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող վերջին հարցերը: Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ

Մեկնարկում է «Հայահավաք» նախագիծը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հայահավաք» նախագիծը։ «Հայահավաք» նախագծի շրջանակում հայազգի հանրահայտ դիրիժորներն ու մենակատարները, որոնք դեռևս ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում, կհրավիրվեն Հայաստան՝ համագործակցելու ԿԵԱԿ երաժշտախմբերի հետ կամ անհատական ծրագրերով ներկայանալու հայ հանդիսատեսին։

ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը: Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն

Բռնցքամարտի ԱԱ. Սեյրան Եղիկյանն ու Կարեն Տոնականյանը հաջորդ փուլում են

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները. հոկտեմբերի 27-ին պայքարի դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկներն էլ՝ 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, անցել են հաջորդ փուլ:

Ատելության խոսքի դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել միջազգային հանրության ջանքերը

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպվող «Կրթության դերն ատելության խոսքի հաս­ցեագրման և դրա դեմ դիմակայունության ձևավորման մեջ» խորագրով համաշխար­հային նախարարական առցանց համաժողովը, որին զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության,