
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները միջազգային մրցաշարերի կմասնակցեն համապատասխանաբար Եգիպտոսում և Ռուսաստանի Դաշնությունում: Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում փետրվարի 23-26-ն անցկացվող մրցաշարում Հայաստանը ներկայացված կլինի միայն ազատ ոճայինների պայքարում: Իբրահիմ Մուստաֆայի անվան միջազգային մրցաշարում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հանդես կգան