Լուրեր
Ձյուդոիստ Աշիկ Անդրեյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերի հաղթող

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը ոսկե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Ձյուդոյի երիտասարդական թիմի կազմում ընդգրկված են նաև Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ

Լուսանկարչական միջազգային մրցույթ՝ «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» քարոզարշավի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավը: Քարոզարշավի շրջանակում օգոստոսի 1-ից ՀՀ

Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը Մ23 տարեկանների պայքարում ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 221 կգ արդյունքով (96+125)

Հայ մարզիկները մեկնել են Բելառուս՝ մասնակցելու ԱՊՀ 2-րդ խաղերին

Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի

Բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունը կանցկացվի Երևանում

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) պաշտոնապես հաստատել է՝ պատանիների 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանը պատանեկան ԱԱ-ն անցկացնելու հայտ է ներկայացրել՝ հաշվի առնելով, որ այդ տարիքային

Առաջին մեդալը՝ Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերից

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Պետրոսյանը երկու հաղթական մենամարտ է անցկացրել և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտություն

«Արթիկը»՝ բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթող

Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է «Արթիկը»: Դիտարժան ու լարված պայքարում թիմը եզրափակչում կարողացել է 95:86 հաշվով առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ և նվաճել չեմպիոնությունը: Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Արթիկ» թիմի խաղացող Խավիեր Ուոմաքը: Նա վաստակել է 24 միավոր,

«Տարիքը խոչընդոտ չէ». մեծահասակների մշակութային կրթությանն ուղղված ծրագիրն ամփոփվել է ցուցահանդեսով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տարիքը խոչընդոտ չէ» ծրագիրն ամփոփվել է մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսով: Ծրագիրը տարեցների շարունակական կրթության մշակութային նորարարական առաջարկ

Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 20 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 386 կգ (181+205) արդյունք և կանգնել պատվո