Լուրեր
Ինստիտուցիոնալ նոր մոտեցումներ մասնագիտական ուսուցման ոլորտին. քննարկվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծը

Այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում օրենսդրական փոփոխությունների նախագծի քննարկումը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման

«Պետության կայացման ու զորացման հիմքը կրթությունն է, որը կյանքում կայանալու միակ ու անձեռնմխելի կապիտալն է». Վահրամ Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում մասնակցել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով ամենամյա համաժողովի (ECER 2022) պաշտոնական մեկնարկին: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, EERA-ի

Փոփոխություններ՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգում

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել եկամտային հարկով ուսման վարձավճարի փոխհատուցման կարգում: Սահմանվել է, որ դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելուց հետո ներկայացվում են բուհի ռեկտորին: Ընդ որում` սովորողը եկամտային

3 բրոնզե մեդալ՝ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայից

Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադային ՀՀ մասնակիցները նվաճել են 3 բրոնզե մեդալներ: Օգոստոսի 14-22-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ:

Հրապարակվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները՝ ըստ առարկաների

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022 թ․ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: Ուղեցույցները հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում: Բուն ատեստավորման` առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին:

Համահայկական կրթական խորհրդաժողովը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու առկա խնդիրների լուծմանը

Օգոստոսի 16-21-ն Աղվերանում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որին մասնակցել են աշխարհի 21 երկրների հայկական կրթական կառույցների, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության կրթության ոլորտի շուրջ 100 ներկայացուցիչներ, անցկացվել են 8 լիագումար

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների համակազմի վերապատրաստում

Օգոստոսի 13֊ից մեկնարկել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացը։ Դասընթացին մասնակցում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մեթոդիստներ, դաստիարակներ, երաժշտության դաստիարակներ և ֆիզհրահանգիչներ։ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մշակվել են Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրեր բոլոր

Տավուշում կշարունակվի հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումը. մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզից այսօր մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։ Մարզկենտրոն Իջևանում հրավիրված քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետի տեղակալ

Ներկայացվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման բարեփոխումներն ու օրենսդրական փոփոխությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանն օգոստոսի 18-ին մասնակցել է Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության