Լուրեր
Մրցույթ` «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով, հայտարարում է ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ։ Հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության

Ավարտվել են Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունները

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին կայացել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունների վերջին՝ տեսական փուլը: Ավելի վաղ տեղի էր ունեցել օլիմպիադայի գործնական փուլը, որն ուներ փորձարարական բնույթ և անցկացվել էր չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների

Քննարկվել են գիտության և բարձրագույն կրթության բնագավառներում հայ-ռուսական համատեղ նոր ծրագրերի հնարավորությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովայի գլխավորած պատվիրակության հետ: Երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու նպատակով կողմերը կարևորել են կրթության և գիտության բնագավառներում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու

Հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունների անվճար ուսուցմամբ տեղերը

ՀՀ կառավարության՝ հուլիսի 14-ին կայացած նիստում հաստատվել են ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը: ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման նվազմամբ պայմանավորված` անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանը հանդիպել է ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դ. Գրիբովի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես անդրադարձ է եղել

Կայացել է «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել էին «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությունը։ Հանդիպման նպատակն էր մասնակցային և համակողմանի քննարկման եղանակով վերհանել ՀՀ կրթության ոլորտի առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրի ստուգատեսին ընդառաջ անցկացվել են քննարկումներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրին մասնակցության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը, որը կազմակերպվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում: Ծրագրի մասնակցությանն ընդառաջ` կարողությունների

Համաժողով՝ նվիրված ՄԿՈՒ հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը։ Միջոցառման նպատակն էր քոլեջների ներկայացուցիչների և շահակիցների հետ քննարկել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը միջին

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցները ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցներն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին, որոնք կիրառելու են քննության գործնական փուլի ընթացքում: Նրանց ներկայացվել են լաբորատոր սարքավորումների տեխնիկական բոլոր հնարավորությունները, քննասենյակները: Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է երկու