Լուրեր
ՀՀ դպրոցներում ազատ տեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է  license.emis.am հարթակում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ license.emis.am հարթակի միջոցով: Հավելյալ խնդիրների և hարցերի դեպքում նրանք կարող են դիմել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ոլորտային

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին։ Այս տարի ծրագրին 22-35 տարեկան սփյուռքահայ 18 երիտասարդներ են մասնակցում. նրանք Հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից,

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ

ՅՈւՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնա­գետ­ներ 2023» ծրագրին միանալու հնարավորություն

Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնա­գետ­ներ 2023» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը: Ծրագրի նպա­տակն է ընդլայնել ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության աշխատակիցների ներկայաց­վա­ծության աշխարհագրությունը՝ հնարավորություն ընձեռելով քարտուղարութ­յու­նում նվազ ներկայացվածություն ունեցող երկրների երիտասարդ ու խոստումնալից կադրերին աշխատանքի անցնելու ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Թեկնածուների նախնական ընտրությունը

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումների շարքը՝ Լոռու մարզում

ՀՀ Լոռու մարզի «ԼՈՖԹ-ՎԱՆԱՁՈՐ» երիտասարդական կենտրոնում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում և Սպիտակի մշակույթի տանը հոկտեմբերի 2-5-ը կանցկացվի «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումների շարքը: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեով: Տվյալների հավաքագրումից հետո կկազմակերպվեն լրացուցիչ աջակցության ծրագրեր՝ նրանց ընդգրկումը կրթական համակարգում ապահովելու նպատակով։ Տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ՝ 010-599-600:

Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ: Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս

ԿԳՄՍ նախարարության հանձնարարականը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` առաջարկելով իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «ԼՂ հազարավոր

Նախարարին կից հասարակական խորհրդում քննարկվել է նոր չափորոշչի ներդրման մեկնարկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման մեկնարկը