Լուրեր
Կառավարությունը հաստատել է ՀԱՊՀ-ի ռեկտորի ընտրության արդյունքները

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները: Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է

Առաջարկվում է փոխել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը. հանրային քննարկում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ կառավարության միասնական տեղեկատվական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը

ԵԽ ծրագիր՝ բուհերի և ուսանողական ասոցիացիաների համար

Եվրոպայի խորհրդի կրթության դեպարտամենտն ընդունում է դիմումներ «Ակադեմիական ամբողջականության խթանման լավագույն գործնական ծրագրի» (Best Practice Programme in Promoting Academic Integrity) մասնակցության համար: Ծրագրին կարող են դիմել պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև ուսանողական ասոցիացիաները: Դիմելու վերջնաժամկետը 2021

Տավուշում կայացել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Հաղթանակ համայնքից, որտեղ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետևել է «Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնած՝ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարի

Հայտնի են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատվել են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի հունիսի 1-ից 29-ը ներառյալ՝ Երևանի

Պարգևատրումներ «Գլաձոր» համալսարանում` 30-ամյակի կապակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկա է գտնվել Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր գիտաժողովին: Շնորհավորելով համալսարանին` սերունդներ կրթելու, պետության համար արժանի քաղաքացիներ կերտելու երեք տասնամյակների համար` նախարարի տեղակալը կարևորել է բուհի առաքելությունը: «Իմ կարգախոսն է՝ բուհը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Գիլոյանն ընդունել է գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Եվրոպայի գրեփլինգի առաջնության արծաթե մեդալակիր Մայիս Ներսեսյանին, Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանին և գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը

Մշտադիտարկման այցեր Արարատի և Կոտայքի մարզերի նախակրթարաններ

ՀՀ Արարատի մարզի 4 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2017 թ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային

Նախադպրոցական կրթական ծառայությունները կլիցենզավորվեն

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ