Լուրեր
Նոյեմբերի 8-ից դպրոցներում վերսկսվում է ուսումնական գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի հետագա կազմակերպման և դպրոցներում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման հարցերին: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ նոյեմբերի 8-ից դպրոցներում վերսկսվում է ուսումնական

Ամփոփվել են կամավոր ատեստավորման տվյալներն ու բողոքարկման արդյունքները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի և ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի մամուլի ասուլիսը: Բանախոսները ներկայացրել են ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի ամփոփիչ տվյալներն ու բողոքարկման արդյունքները: Նախարարի տեղակալը նշել

Հուշագիր է ստորագրվել Պոլիտեխնիկի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ ՀԱՊՀ-ում գործող Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը կվերազինվի և կիրականացնի նոր ծրագրեր: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ

Մեկնարկում է բասկետբոլի Vbet Ա լիգայի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը

Նոյեմբերի 6-ին մեկնարկելու է Հայաստանի բասկետբոլի Vbet A-League-ի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը, որը, կազմակերպիչների փոխանցմամբ, խոստանում է մի շարք անակնկալներ։ Լիգայի բոլոր հանդիպումներն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հեռարձակվելու են և նկարահանվելու 7 տեսախցիկով: Vbet A-League-ի նախագահ Արա

Վերապատրաստման նոր ծրագիր՝ անգլերենի ուսուցիչների համար

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը «Future English» ծրագրի շրջանակում իրականացնում է անգլերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: «Future English» եռամյա ծրագիրը բազմաթիվ երկրներում իրականացվող նախաձեռնություն է, որի նպատակը կրթական համակարգում հետազոտական ուսումնասիրությունների կատարումն ու նորարարությունների խթանումն է: Ծրագրի

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը` ք. Թբիլիսի): Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և փոխդեսպան Փիթեր Փալսը:

Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը եզրափակչում է, Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, իսկ Հովհաննես Բաչկովը դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում մենամարտել է երիտասարդների

Ձյուդոիստները կմասնակցեն Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 5-ից 6-ը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Յուրի Իսրայելյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Արսեն Ավետիսյանը (73 կգ) և

Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» հիմնարկի աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակը