Լուրեր
Նախագիծ. մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին կտրամադրվի անվանական թոշակ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կարգի նախագծի համաձայն՝ անվանական թոշակ

Ավանդական խաղերի ներկայացմամբ ամփոփվել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը։ Միջոցառումներին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և եվրոպական մի շարք երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։ Ծրագրի շրջանակում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Սիսիանում այցելել է մշակութային հաստատություններ և ներկա գտնվել  «ՖԵՍՏԻՎԱՌ»  փառատոնին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնք։ Այցի շրջանակում համայնքապետարանում Դանիել Դանիելյանը հանդիպել է Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հետ, ծանոթացել համայնքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու

Գորգագործության բաց դաս՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում

Օգոստոսի 26-27-ը Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում առաջին անգամ նաև գորգագործության բաց դաս է անցկացվել։ Միջոցառումն իրականացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը։ Առաջին նմանօրինակ միջոցառումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Հյուսիսային պողոտայում․ գորգագործության

Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1424-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգում։ Մշակութային արժեքների փորձաքննությունն ինքնին բարդ և պատասխանատու գործունեություն է, որը փորձագետից պահանջում է պատշաճ

«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը՝ Զվարթնոցում

«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին, Արմավիրի մարզի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: Ծրագրի ընթացքում՝ ժամը 17։30-ից սկսած կանցկացվի «Արի խաղանք ավանդական խաղեր» խորագրով մասնակցային խաղ-փառատոնը, ժամը 20։00-ին՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա «ԽԱՂ»

«Որակյալ մշակույթին հաղորդակցվելը հասարակության համար կդառնա կյանքի կարևոր կենսակերպ». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանին: Ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ

Ամփոփվել են «Ոչ պետական մամուլի հրատարակում»  ծրագրով 2024 թվականին դրամաշնորհի տրամադրման հայտերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2024 թվականին դրամաշնորհի տրամադրման հայտերն ամփոփվել են: Մրցույթին ներկայացված նախագծերը քննել և 2024 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել

Սարգիս Հայոցյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ` ազատվելով Գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից: Հիշեցնենք, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ստեղծվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում