Լուրեր
«Ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների համար, նրանց ստեղծած արժեքները պահպանելն է». Ժաննա Անդրեասյան

Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր է հանձնել «Քեզ համար, Ազնավո՛ւր» և «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթների հաղթողներին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Արաքսիա Սվաջյանը և Երվանդ

Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է Հակոբ Հակոբյանի «Որս» քանդակը

ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ մայիսի 23-ին Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է մեծանուն հայ արվեստագետի «Որս» քանդակը: Քանդակի տեղադրմանը նախորդել է ակտիվ աշխատանքային համագործակցություն Հակոբ Հակոբյանի

Հայ բռնցքամարտիկները Թաիլանդում մասնակցում են օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները Թաիլանդում մասնակցում են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարին: Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը։ Մայիսի 24-ին` մրցումների առաջին օրը, հայ մարզիկներից ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (57 կգ) և

Հայաստանը կընդունի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը

Մայիսի 24-ին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը,

Խաղաղության կորպուսի 21 կամավորներ կաշխատեն Հայաստանի տարբեր համայնքներում՝ նպաստելով անգլերենի ուսուցմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել Խաղաղության կորպուսի տնօրեն Կարոլ Սպանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Խաղաղության կորպուսի հայաստանյան

«Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Արփի Սինանյանն արժանացել է մրցանակների

“Città di Alcamo” օպերային երգիչների 26-րդ ամենամյա միջազգային մրցույթում «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Արփի Սինանյանն արժանացել է 2-րդ մրցանակի: Նա արժանացել է նաև “Ente Luglio MusicaleTrapanese” միջազգային հատուկ մրցանակին և որպես եզրափակիչ փուլին հասած ամենաերիտասարդ երգչուհի՝ ստացել “Borsa di

Փարիզ-2024-ին ընդառաջ Մարսելում ուսումնամարզական հավաքի հնարավորություն․ ստորագրվել է հուշագիր

Հայաստանի օլիմպիական հավաքականի մի քանի մարզաձևերի ներկայացուցիչներ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ հուլիսի 8-23-ը, հնարավորություն կունենան ուսումնամարզական հավաք անցկացնելու Մարսելի շրջակայքում տեղակայված մարզաբազաներում։ Այս նպատակով Մարսելի դեպարտամենտի ղեկավարության և հայկական կողմի միջև կնքվել է հուշագիր։ Հայկական կողմից հուշագիրը

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հուշարձաններ՝ ընթացիկ մշտադիտարկումներ կատարելու նպատակով։ Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ

Հնագիտական հուշարձանների տարածքում պեղումներ իրականացնելու թույլտվություններ են տրվել

2024 թվականին կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի յոթ նիստ: Նիստերում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին իրականացված 21 հուշարձանների հնագիտական պեղումների հաշվետվությունները, այդ թվում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արուճի միջնադարյան ամրոց-դղյակի, Երևան քաղաքի Էրեբունի ամրոցի,