ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքների սպորտային ներուժին և ներկա գտնվելու Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանն այսօր նշում է ծննդյան 60-ամյակը: Անվանի մարզիկը երկար տարիներ լավագույնս է ներկայացրել հայկական սպորտն աշխարհում և ունեցել բացառիկ նվաճումներ. նա Օլիմպիական խաղերի և աշխարհի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է, ռեկորդների հեղինակ: Այժմ էլ Հոկսեն

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի է ունեցել գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը: Գեղասահքի ֆեդերացիայի որոշմամբ` այս տարի առաջնությունը նվիրվել է գեղասահքի մարզիչ, Հայաստանի լավագույն գեղասահորդներից Սլավիկ Հայրապետյանի մայրիկի՝ Արմինե Հայրապետյանի հիշատակին: Առաջնությանը ներկա է եղել Կրթության,

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում 5 մեդալ են նվաճել: Սան Մարինոյում անցկացված մրցաշարում հայկական թիմը նվաճել է երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ: Արծաթե մեդալակիրներ են դարձել վազորդներ Էլլադա Ալավերդյանը (800 մ 2:16:10), Երվանդ Մկրտչյանը (3000 մ 8:14:46)

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 75 կգ քաշային Արման Դարչինյանը Փարիզում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է վրացի Գեորգի Կխարաբաձեին և Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը

Անցած շաբաթվա վերջին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա այցելել է Մարալիկ, Արթիկ, Գյումրի, ծանոթացել մարզադպրոցների վիճակին, հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ: Խոսելով ոլորտային խնդիրների մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի օրակարգում ներառված էր «ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության» նախագծի քննարկման հարցը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն այցելել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ Կ․ Գիլոյանը և Ն․ Սխերմերսը ծանոթացել են մարզադպրոցի պայմաններին, շփվել հեծանվորդների հետ, քննարկել Հայաստանում հեծանվային սպորտը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչին: Աշխատանքային հանդիպման օրակարգում եղել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ողջունելով դիվանագետին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն