Լուրեր
Պեղումներից մինչև հուշարձանի վիրտուալ վերականգնում՝ Եվրոպական հնագիտության օրերին

Հայաստանում Եվրոպական հնագիտության օրեր են. այս կապակցությամբ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում հունիսի 16-18-ն իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին, այդ թվում՝

«Մեր քաղաքային միջավայրն անպատկերացնելի է առանց Չուբարյանի քանդակների». Ժաննա Անդրեասյան

Այսօր լրանում է հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը: Այս առիթով Երևանի քաղաքային պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցել են Ղուկաս Չուբարյանի հիշատակի խնկարկման

Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում հայ կինոյի 100-ամյակը կնշվի «Հայկական օրվա» շրջանակում

Հունիսի 12-18-ն անցկացվում է Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը: Փառատոնը ֆրանսախոս Շվեյցարիայի խոշորագույն մշակութային միջոցառումներից է, որն ամեն տարվա հունիսին, մեկ շաբաթվա ընթացքում, ներկայացնում է Մարոկկոյից մինչև Հնդկաստան և Կենտրոնական Ասիա ընկած տասնյակ երկրների

ՀՀ Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում դպրոցների և կրթահամալիրների նախագծման համար գումար է հատկացվել

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 224 մլն 100 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Վայոց ձորի և Տավուշի մարզերում 23 ուսումնական հաստատության՝ 9 կրթահամալիրի ստեղծման և 14 դպրոցի կառուցման,

Բաց մրցույթ՝ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին միանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ հայտարարում են բաց մրցույթ՝ ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ միանալու և փորձարկելու «ԱԲ սերունդ» դպրոցական երաշխավորված ծրագիրը։ «ԱԲ սերունդ» դպրոցական

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը հույս հայտնել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերն առավել կամրապնդվեն,

Մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

Երևանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը: Մրցումային առաջին օրվա արդյունքներով Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: 57 կգ

Ա. Շահինյանի անվան ֆիզիմաթ դպրոցը ճանաչվել է բրիտանական World’s Best School Prizes-ի 10 լավագույն դպրոցներից մեկը

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը ճանաչվել է աշխարհի ամենահեղինակավոր միջազգային կրթական մրցույթի՝ բրիտանական World’s Best School Prizes-ի 2023 թվականի հաղթող 10 լավագույն դպրոցներից մեկը։ World’s Best School Prizes մրցույթին, որին մասնակցում են ավելի քան հարյուր երկրների դպրոցներ, Հայաստանը ներկայացել էր

Մանկավարժական համալսարանում բացվել է Հայ պարարվեստի պատմության թանգարան

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի է ունեցել Հայ պարարվեստի պատմության թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր