Լուրեր
Ամփոփվել են մրցույթների 2-րդ փուլի արդյունքները

ԿԳՄՍ նախարարի 31․10․2025թ․ 2550-Ա/2 և 2551-Ա/2 հրամաններով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia-2025/2»» և «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի

ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար. առաջին փուլին ավելի քան 1040 դպրոցական է մասնակցել

Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով hոկտեմբերի 15-30-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի նախնական՝ մարզային փուլը: Մրցաշարին ավելի քան 1040 դպրոցական է

Անցկացվում է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցաշարը. մեկնարկել է համայնքային փուլը

ՀՀ մարզերի համայնքներում և Երևանի վարչական շրջաններում մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլը: Մրցաշարն անցկացվում է դպրոցականների շրջանում վոլեյբոլ մարզաձևի զարգացման, տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերման, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդման,

7 ոսկե մեդալ՝ ծանրամարտի Մ23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնություններում

Ալբանիայի Դուրրես քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը 7 ոսկե մեդալ է նվաճել: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականների անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը և Տիգրան Կարապետյանը ճանաչվել են Եվրոպայի առաջնության լավագույն ծանրորդներ: Թիմային հաշվարկում

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) ներկայացուցիչ Էրիկ Պոպին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանն ու Հասմիկ Ավագյանը։ Ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային

20.000 մարդ մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրով մրցաշարերին. նախարարը ներկայացրել է սպորտի ոլորտի բյուջետային հայտը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

Փոխվում է մարզերում մշակութային կյանքի հասանելիության մակարդակը. Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է 2026 թվականի բյուջեն

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ բյուջետային հայտը: Կապիտալ ներդրումներ Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ նախարարը

Մեկնարկել է բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Այս կարևոր մարզական միջոցառումը մեկ հարկի տակ է հավաքել Եվրոպայի լավագույն երիտասարդ բռնցքամարտիկներին․ «Սպորտի կառավարման կենտրոնում» մեկնարկած առաջնությանը մասնակցում է 25 երկրի ավելի քան

«Քույր դպրոցներ». Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ներկայացուցիչները  հյուրընկալվել են Աշտարակում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ներկայացուցիչները հյուրընկալվել են Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում: Աշտարակում հյուրընկալված պատվիրակությունն այցելել է Պերճ Պռոշյանի տուն-թանգարան, որից հետո